Վաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել. Դոնալդ Թրամփ


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 60 Minutes Overtime ծրագրին տված հարցազրույցում խիստ գնահատականներ է հնչեցրել Իրանի և իր վարչակազմի արտաքին քաղաքականության վերաբերյալ՝ շեշտելով, որ իր օրոք Վաշինգտոնն այլևս թույլ չի տալիս իրեն շահագործել։

Խոսելով Իրանի միջուկային հավակնությունների մասին՝ Թրամփը վստահեցրել է, որ Թեհրանը երբեք չի տիրանա միջուկային զենքի։ Նախագահի խոսքով՝ իրականացվող ճնշումները բնականաբար առաջացնում են իրանական կողմի դժգոհությունը, ինչը կարող է հանգեցնել բռնությունների, սակայն դա «վճռական վարչակազմ» ունենալու հետևանքն է։

Թրամփը կտրուկ հակադրվել է նախորդ վարչակազմի մոտեցումներին՝ նշելով, որ Ջո Բայդենի նախագահության օրոք աշխարհը «երջանիկ էր», քանի որ բոլորն օգտվում էին Միացյալ Նահանգների թուլությունից։

«Գիտե՞ք ինչու էին նրանք երջանիկ։ Որովհետև մեզ օգտագործում էին, որովհետև Միացյալ Նահանգներին վերաբերվում էին որպես հիմարների և մեծ փողեր էին աշխատում։ Բայց հիմա նրանք դա անել չեն կարող»,- հայտարարել է Թրամփը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *