«Ամբողջ Նիկոլ Փաշինյանը՝ մի գրառման մեջ»․ Վահագն Ավագյան

«Ամբողջ Նիկոլ Փաշինյանը՝ մի գրառման մեջ»․ Վահագն Ավագյան

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի նախկին անդամ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամբողջ Նիկոլ Փաշինյանը՝ մի ֆեյսբուքյան գրառման մեջ․
     «Էս ուռոդը բերման է ենթարկվել»
     Հայ ժողովրդի հերոսը, որ իր մարմինը նվիրաբերել է իր ազգի պաշտպանության համար, թշնամու ռումբերի պայթյուններից դեմքը վնասել, բայց շարունակել է պայքարել հանուն իր ժողովրդի, նիկոլական պրոպագանդայի կողմից անվանարկվում է «ուռոդ» և ձերբակալվում Հայաստանը Ադրբեջան դառնալու Նիկոլի ծրագրին դեմ լինելու համար․
     ու հարյուրավոր հավանումներ, հավանաբար կեղծ օգտահաշիվներից, գուցե Բաքվում կամ օկուպացված Պոլսում տեղակայված տեղի «Իրազեկ քաղաքացիների միավորման» նման օֆիսներից, բայց այնուամենայնիվ հայկական վիրտուալ տիրույթում գործող և հայ իրավապահների պաշտպանության ներքո գտնվող․
     Եթե ոմանք դեռ չեն հասկանում, ապա սա լավագույն ցուցադրությունն է այն բանի, թե ինչ է սպասվելու մեզ, եթե հունիսի 7-ին Նիկոլը վերարտադրվի։ Ազգային հերոսները «ուռոդ կաշառակեր ահաբեկիչների» անվան տակ բանտերում են հայտնվելու, գուցե անգամ Բաքու տեղափոխվեն դատվելու և կովկասի թաթարների դեմ «ցեղասպանական» գործողություններ համար դատաստանի արժանանան։
     Եվ պատահական չէ, որ հարվածն իր վրա է վերցրել «Ուժեղ Հայաստանը», փաստացի միայն այս ուժն ունի ռեսուրսներ մրցակցելու ռեժիմի հետ և եթե նա էլ տապալվի բռնություններով և քարոզչությամբ, ապա ամեն ինչ վերջանալու է Հայաստանի համար։
     Այս հետապնդումններն ու բռնությունները պետք է հուշեն մյուս գաղափարական ուժերին ընտրապայքարից դուրս գալ ի աջակցություն «Ուժեղ Հայաստանի»՝ հասկացնելով ռեժիմին, որ իր ապօրինի գործողությունները ավելի մեծ հասարակական դիմադրության են արժանացնելու»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *