Կալիֆոռնիայում ուղղաթիռ է կործանվել․ երկու մարդ մահացել է

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Robinson R22 ուղղաթիռը բախվել է բլրի լանջին, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ։

Այս մասին տեղական իրավապահներին հղումով հայտնել է «ABC» հեռուստաալիքը:

ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը հաստատել է արտակարգ պատահարի փաստը և օդանավում երկու մարդու առկայությունը:

««Robinson R22» ուղղաթիռը բախվել է բլրի լանջին Կալիֆոռնիա նահանգի Տեմեկուլա քաղաքում… Օդանավում եղել է երկու մարդ»,- հայտարարել են գերատեսչությունից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *