Պուտինը գիտի, որ իր իշխանության վերջը գալու է. Բորիս Ջոնսոն


Աշխարհ


Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ վաղ թե ուշ ռուսները հարց կտան՝ ինչի՞ համար է Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում այդքան մեծ կորուստներ կրել։

«Եվ սա՞ է ամբողջը, Վլադիմիր։ Մենք մեկ միլիոն մարդ կորցրել ենք՝ սպանվածների և վիրավորների տեսքով, միայն նրա համար, որ Կիևի ապստամբները կարողանան միանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։ Միայն նրա համար, որ վերահսկենք Ուկրաինայի 20 տոկոսը՞։ Դուք կատա՞կ եք անում։ Պուտինը գիտի, որ իր իշխանության վերջը գալու է»,- ասել է Ջոնսոնը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *