Քաղաքացին հայտնել է, որ Մասիս քաղաքում քարոզչություն անելիս մի տղամարդ սպառնացել է իրեն

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 37-ամյա բնակչին, նրա անչափահաս որդու ներկայությամբ, հայհոյել և սպառնալիքներ է հնչեցրել Նիզամի գյուղի բնակիչ 40-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, քարոզչություն կատարելու կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *