Դերասանուհի Էվելինա Ստեփանյանն իր ինստագրամյան էջում պատասխանել է հետևորդներին ամենաշատը հետաքրքրող հարցերից մեկին՝ կապված իր հնարավոր հղիության հետ։
Հետևորդի հարցին, թե արդյոք նա հղի է, Էվելինան նշել է, որ ամուսնության հենց հաջորդ օրվանից սկսած նմանատիպ նամակներն անդադար են։
Չնայած նա ուղղակիորեն չի հաստատել կամ հերքել լուրը, սակայն խոստացել է, որ մի օր այս թեմայի շուրջ «լիքը բան կպատմի»՝ ակնարկելով, որ թեման դեռևս բաց է մնում։