«Չկա Հայաստան՝ առանց Փաշինյան» գրությամբ պաստառի լուսանկարները տարածվել են սոցցանցերում՝ առաջացնելով բուռն քննարկումներ։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և հարցրել քաղաքացիներին «Համաձա՞յն եք ՔՊ-ականների հետ, որ չկա Հայաստան՝ առանց Նիկոլ Փաշինյանի»։
Քաղաքացիների մեծ մասը համաձայն չէր նման ձևակերպման հետ։
«Ես դեմ եմ Փաշինյանին, ինքը իմ համար կենդանի ա»,- շտապելով ասաց մի կին։
Մի երիտասարդ նշեց. «Բոլորն էլ իրենց դիրքն ունեն էս երկրում»։
Մեկ ուրիշը վստահեցրեց․
«Հայաստանը միշտ էլ լինելու է»։
Մի տղամարդ ասաց․ «Առանց Փաշինյան՝ Հայաստանը կլինի, Փաշինյանով չի լինի»։
Մեկ այլ տղամարդ կարճ արձագանքեց․
«Տգիտության մակարդակն ա»։
Նա նաև օրինակ բերեց․
«Մի հատ մուլտիկ կա՝ «я самый, самый…»։ Տալիս են գլխին՝ նստում ա»։
Մեկ այլ տղամարդ համոզված էր․ «Առանց Փաշինյան՝ Հայաստանը ծաղկելու է»։
Երիտասարդներից մեկը նշեց․ «Հայաստանի լինել-չլինելը կախված է Աստծուց»։
Երիտասարդ աղջիկներից մեկը, որ չցանկանալով երևալ տեսախցիկում, ասաց․
«Չկա՛ Հայաստան, եթե կա Փաշինյան»։
Մանրամասները՝ տեսանյութում։