Դավիթ Չալոյանը (+90 կգ) Հայաստանի հավաքականի միակ մրցանակակիրն է դարձել Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի 2026 թ. գավաթի 1-ին փուլում:
Նա արծաթե մեդալ է վաստակել:
Մրցաշարի ավարտից հետո ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել World Boxing-ին:
Պատճառը եղել է այն, որ մրցավարների բազմաթիվ անտրամաբանական որոշումների պատճառով հայ մարզիկների մի մասը զրկվել է մեդալներից: