
Իրանցի իրավապաշտպան և Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգես Մոհամմադիի ընտանիքը պնդում է, որ նրան մեկամսյա բժշկական արձակուրդ չեն տրամադրել՝ չնայած Զանջան նահանգի դատաբժշկական փորձագետի խորհրդատվությանը:
Ընտանիքի խոսքով՝ վերջին այցելության ժամանակ պարզվել է, որ կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է և կրիտիկական: Մոհամմադին, ըստ տեղեկությունների, երկու անգամ սրտի կաթված է ստացել, և նրա վիճակը գնահատվում է` որպես «կյանքին սպառնացող»:
Ընտանիքը պնդում է, որ Իրանի դատական իշխանությունների մերժումը տրվել է բժշկական եզրակացությանը հակառակ:
Նարգես Մոհամմադին ձերբակալվել է անցյալ տարվա դեկտեմբերին Մաշհադում՝ մի քանի ակտիվիստների հետ միասին՝ փաստաբան Խոսրոու Ալիքորդիի հիշատակի արարողության ժամանակ: