Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է Նախիջևանի հետ սահմանին ռազմական տեխնիկայի կուտակման մասին հաղորդագրությունները

Վերջին օրերին սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ TikTok-ում, տարածվել են տեսանյութեր՝ պնդումներով, թե Իրանը ծանր ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Նախիջևանի հետ սահմանի ուղղությամբ։

ԱՊԱ գործակալության հարցմանն ի պատասխան՝ Ադրբեջանում Իրանի դեսպանատնից հայտնել են, որ կադրերի նկարահանման ճշգրիտ ժամանակն ու վայրն անհայտ են, ուստի դրանք մեկնաբանել հնարավոր չէ։

Միաժամանակ դեսպանատանը նշել են, որ ռազմական ագրեսիայից պաշտպանվող Իրանի համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցներ ձեռնարկելը միանգամայն բնական է։

Դեսպանատունը խորհուրդ է տվել զերծ մնալ անհիմն հաղորդագրություններ ու նյութեր տարածելուց, ինչպես նաև դրանք այնպիսի կերպ մեկնաբանելուց, որը կարող է վնասել երկու երկրների բարեկամական հարաբերություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *