Շաքի մտած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողի կալանքը 3 ամսով երկարաձգվել է

Գորիսի դատարանում ավարտվեց Շաքիի դեպքի առնչությամբ առաջին դատական նիստը. գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։

«Երկու միջնորդություն ներկայացվեց։

Հանրային մեղադրողը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի ադրբեջանցի մեղադրյալի կալանքը ևս երեք ամսով երկարաձգվի։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Ըստ էության, չեն վերացել ռիսկերը՝ փախուստի դիմելու, գործին խոչընդոտելու, նոր հանցանք կատարելու։

Երկրորդ միջնորդությունը ներկայացրեց տուժող Անի Ավետիսյանի լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը։ Նա միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ ամբողջությամբ ծանոթ չէր գործի նյութերին. նոր է ներգրավվել գործում։

Հավելեմ, որ դատարանում ներկա էր Սյունիքի Շաքի գյուղ ապօրինի մտած, հայ կնոջ վրա կրակ բացած ադրբեջանցին, իսկ Անի Ավետիսյանը չէր եկել դատարան՝ պայմանավորված առողջական խնդիրներով։

Մենք լինելու ենք հետևողական»,- գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *