ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ Սպիտակ տանը կրակոցներ արձակած Քոուլ Ալենին կառաջադրվեն մեղադրանք, այդ թվում՝ հանցագործության ժամանակ հրազենի օգտագործման, դաշնային աշխատակցի վրա հարձակման համար։ Հնարավոր են նաև այլ մեղադրանքներ. գրում է Fox News-ը:
Associated Press-ի տվյալներով՝ նահանգային և դաշնային դատարանների տվյալների բազաների որոնումը ցույց չի տվել, որ Ալենը նախկինում երբևէ մեղադրվել է հանցագործության համար։
The Guardian-ն էլ հավելել է՝ նոր մեղադրանքով Ալենը հավանաբար պատասխանատվության կենթարկվի դաշնային սպայի սպանության փորձի համար։