Երևանի կենտրոնում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափը

Երևանի Կենտրոն վարչական շրջանում նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ, իսկ ազոտի երկօքսիդի պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում նշված ցուցանիշների գերազանցում չի արձանագրվել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը նույնպես չի գերազանցել թույլատրելի սահմանաչափը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *