Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին

Հայաստանի 12 համայնքներում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

Համամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու 10 համայնքներում՝ Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Սեւան, Շիրակի մարզի Ամասիա եւ Աշոցք, Սյունիքի մարզի Կապան, Արմավիրի մարզի Բաղրամյան եւ Մեծամոր, Արագածոտնի մարզի Ապարան եւ Աշտարակ, Տավուշի մարզի Նոյեմբերյան։

Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու Արագածոտնի մարզի Արեւուտ եւ Մեծաձոր համայնքներում։

Ընտրատեղամասերը ժամը 08:00-ին բացվել են եւ կփակվեն 20:00-ին, որից հետո կմեկնարկի քվեների հաշվարկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *