Միակ ընդդիմադիր ուժն ենք, կոալիցիա չենք կազմելու իշխանության հետ. Արման Ավետիսյան

Սպիտակի 22/25 ընտրատեղամասում քվեարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Սպիտակի համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը։

Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ վստահ է իրենց բացարձակ հաղթանակի հարցում՝ դա պայմանավորելով քարոզարշավի ընթացքում բնակիչների ցուցաբերած ջերմ վերաբերմունքով։

Անդրադառնալով հնարավոր կոալիցիային՝ նա նշեց, որ իրենց ուժը միակ ընդդիմադիրն է ընտրություններին մասնակցող ուժերի շրջանում, և իշխանական ուժերի հետ համագործակցություն չի պատկերացնում։

Նա նշեց, որ հաղթանակի դեպքում պատրաստ է ամեն ինչի՝ հանուն համայնքի զարգացման, իսկ ընտրություններում պարտվելու դեպքում ևս իրենք շարունակելու են աշխատանքը համայնքի ավագանիում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *