Մանդատը, որը տրվել է Հայաստանն Ալիև-Փաշինյան համագործակցությունից ազատելու համար, ծառայելու է այդ նպատակին․ Հայկ Սուքիասյան

Ալիևի հրահանգը հայ ժողովրդի վզին փաթաթել փորձող Նիկոլ Փաշինյանին ես ասելու ոչինչ չունեմ, գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը:

«Իմ խոսքն ուղղված է այն հարյուր հազարավոր հայորդիներին, որոնք իրենց քվեն տվել են Սամվել Կարապետյանին ու նրա առաջնորդած «Ուժեղ Հայաստանին», որ մեր երկիրն ազատենք պատերազմի ու պարտության սիմվոլ ՔՊ-ից:

Մեզ հավատացած այն հարյուր հազարավորներին եմ ուզում վստահեցնել ինձ հասած այդ մեկ մանդատը, որը տրվել է Հայաստանն Ալիև-Նիկոլ Փաշինյան համագործակցությունից ազատելու համար, ծառայելու է այդ նպատակին:

Այդ մանդատն ինձ տրվել է մեր արժեքները պահպանելու, ալիևյան սահմանադրությունը մերժելու համար,ու այդ նպատակից շեղում չի լինելու:

Հավատարիմ այդ պատասխանատվությանը ասում եմ ծնկի չենք գալու ալիևյան պարտադրանքի առաջ:

Ո’Չ ալիևյան սահմանադրությանը

ԱՅՈ’ անկախ Հայաստանին»,– նշել է նա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *