Սահմանադրությունը չի կարող դառնալ օտարերկրյա ղեկավարների պահանջների կատարման գործիք․ Գառնիկ Դավթյան

Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ հայտարարում եմ, որ որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու այսպես կոչված «նոր Սահմանադրության» նախագիծը հանրաքվեի դնելու օգտին, հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։

Նա նշել է, որ չի պատրաստվում աջակցել մի գործընթացի, որը, իր գնահատմամբ, վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային արժանապատվության և պետականության հիմնարար սկզբունքները։

«Սահմանադրությունը չի կարող դառնալ արտաքին ճնշումների, քաղաքական պայմանավորվածությունների կամ օտարերկրյա ղեկավարների պահանջների կատարման գործիք:

Հայաստանի պետականության հիմնարար արժեքները սակարկման ենթակա չեն»,– գրել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *