Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ հայտարարում եմ, որ որևէ պարագայում կողմ չեմ քվեարկելու այսպես կոչված «նոր Սահմանադրության» նախագիծը հանրաքվեի դնելու օգտին, հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։
Նա նշել է, որ չի պատրաստվում աջակցել մի գործընթացի, որը, իր գնահատմամբ, վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային արժանապատվության և պետականության հիմնարար սկզբունքները։
«Սահմանադրությունը չի կարող դառնալ արտաքին ճնշումների, քաղաքական պայմանավորվածությունների կամ օտարերկրյա ղեկավարների պահանջների կատարման գործիք:
Հայաստանի պետականության հիմնարար արժեքները սակարկման ենթակա չեն»,– գրել է պատգամավորը։