ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրը ստացվել է 8 դիմում. ԿԸՀ

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը՝ 2026 թվականի նոյեմբերի 29-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ձևավորվել է իրավիճակային վերլուծության կենտրոն, որն արագ արձագանքում է իրականացրել թվով 16 իրավիճակների վերաբերյալ։ Արագ արձագանքում իրականացվել է սոցիալական ցանցերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, հեռախոսազանգերի միջոցով ստացված իրավիճակների վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԸՀ-ն։

Իրավիճակային վերլուծության կենտրոնի կողմից ուսումնասիրված իրավիճակները հիմնականում վերաբերել են ընտրողների ցուցակների հետ կապված խնդիրներին, քվեարկության կարգին վերաբերող տարբեր հանգամանքների, որոշ դեպքերում ընտրողին պարզաբանվել է քվեարկության կարգը։

Բոլոր այս իրավիճակների վերաբերյալ, որպես օպերատիվ լուծում պահանջող հարցերի, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ ընտրողների ընտրելու իրավունքի իրացումն ապահովելու նպատակով։

Քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել է 8 դիմում, իսկ թվով 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում որևէ դիմում չի ստացվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *