Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթում


Սպորտ


Հայաստանն առաջին անգամ ընդունել է Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցել է շուրջ 500 մարզիկ 30 երկրից։

Երևանի «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում կայացած մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 84 մեդալ՝ 23 ոսկե, 18 արծաթե, 43 բրոնզե։ Հայաստանի հավաքականը նաև դարձել է թիմային հաշվարկի հաղթող։

Երկրորդ տեղը գրավել է Ռուսաստանի հավաքականը, որը տևական ընդմիջումից հետո առաջին անգամ է մասնակցել միջազգային մրցաշարի։ Երրորդ տեղը զբաղեցրել է Լեհաստանի հավաքականը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *