21-ամյա ավստրիացին, որի անունը գործի նյութերում նշված է որպես Բերան Ա., խոստովանել է, որ ցանկացել է ջիհադիստական հարձակում իրականացնել 2024 թվականի օգոստոսին Ավստրիայի մայրաքաղաքում Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ․ գրում է BBC-ն։
Ավստրիացի դատախազները հայտարարել են, որ ոստիկանությունը կասկածյալի տանը հայտնաբերել է գրեթե ամբողջությամբ հավաքված պայթուցիկ սարք։
Բերան Ա.-ն ձերբակալվել է Սվիֆթի՝ Վիեննայում կայանալիք համերգից կարճ ժամանակ առաջ, այն բանից հետո, երբ ավստրիական իշխանությունները ԿՀՎ-ից տեղեկություններ են ստացել հնարավոր հարձակման մասին։