ԱՄԷ-ն մայիսի 1-ից դուրս է գալիս Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ) և ՕՊԵԿ+ դաշինքից։ Այս մասին հայտնում է երկրի WAM պետական լրատվական գործակալությունը։
«Արաբական Միացյալ Էմիրություններն այսօր հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից և ՕՊԵԿ+-ից դուրս գալու իր որոշման մասին, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի մայիսի 1-ից», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ գործակալության տեղեկատվության՝ «այս որոշումը բխում է ԱՄԷ-ի էներգետիկ ոլորտի երկարաժամկետ ռազմավարական ու տնտեսական տեսլականից և զարգացման շահերից և վերահաստատում է երկրի հանձնառությունը պատասխանատու և հուսալի արտադրողի դերին, որը կենտրոնացած է համաշխարհային էներգետիկ շուկաների ապագայի վրա»:
Գործակալությունը նաև նշում է, որ «ՕՊԵԿ-ից ԱՄԷ-ի դուրս գալու որոշումը կբարձրացնի շուկայի դինամիկային արձագանքելու ճկունությունը»։
ԱՄԷ-ն կազմակերպության անդամ է 1967 թվականից։