Խանութները քանդելու են. սեփականատերերը կադաստրի վկայականներով հանդիպում են պահանջում Ավինյանի հետ

Դիտել YouTube-ում

Եվս մեկ օր ու Շինարարների փողոցում գտնվող օրինական քարե շինությունները պիտի քանդվեն։ Ըստ քաղաքապետարանի ՝ դրանք հանրային գերակա շահ են: Այս որոշման հետ համաձայն չեն խանութների սեփականատերերը։ Նրանք, ձեռքներին ունենալով օրինական փաստաթղթերը, հավաքվել են քաղաքապետարանի մոտ՝ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման պահանջով։ Սեփականությունս որոշել են քանդել առանց որևէ գրավոր ծանուցման կամ փաստաթղթի. ապօրինություն է,— ահազանգում է սեփականատերերից մեկը: Մեկ այլ սեփականատեր էլ իր շինության կադաստրի վկայականն է ցույց տալիս, օրինական է ամբողջը։

Ավինյանի հայտարարությունից հետո սեփականատերերից մեկի փաստաբանը բողոք է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քաղաքացու օրինական գույքը վնասելու և քանդելու համար: Բողոքի ակցիան շարունակվել է Կառավարության շենքի մոտ, իսկ քաղաքապետ Ավինյանն այդպես էլ չի ընդունել բողոքի ակցիայի մասնակիցներին։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *