Ղազախստանի ֆինանսական մոնիթորինգի գործակալությունը (АФМ) սառեցրել է ավելի քան 9.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ կապված RAKS Exchange-ի գործի հետ, որը ԱՊՀ-ում ամենամեծ ստվերային կրիպտո ծառայություններից մեկն է։
Ըստ АФМ-ի՝ հարթակը օգտագործվել է ապօրինի միջոցների կանխիկացման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լեգալացման համար, այդ թվում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությունից և ինտերնետային խարդախություններից։ Ծառայության գործունեությունը դադարեցվել է 2025 թվականի աշնանը։
Քննության տվյալներով՝ տվյալ փոխանակման հարթակի միջոցով իրականացվել են գործարքներ ավելի քան 200 թմրանյութերի առևտրի հետ կապված առցանց հարթակների միջև, որոնք գործել են Ղազաղստանում, Ռուսաստանում, Ուկրանիայում և Մոլդովայում։ Ընդհանուր շրջանառությունը գերազանցել է 224 միլիոն դոլարը։
Հետաքննության ընթացքում մասնագետները իրականացրել են ավելի քան 4 հազար կրիպտոդրամապանակների բլոկչեյն վերլուծություն, որոնք կապ են ունեցել թմրանյութերի ապօրինի շրջանառության և դարքվեբ հարթակների գործունեության հետ։ Արդյունքում սառեցվել են ավելի քան 9,7 միլիոն USDT-ի ակտիվներ։
Բացի այդ, АФМ-ն հայտնել է 3,2 միլիոն USDT-ի բռնագրավման մասին, որոնց հանցավոր ծագումը ապացուցվել է։ Այդ միջոցները փոխանցվել են գերատեսչության հատուկ հաշվին։
Տեխնիկական մանրամասները, թե ինչպես է իրականացվել թոքենների սառեցումը, պաշտոնապես չեն բացահայտվել։