«Իրենց մեսիջ ուղարկել է պետք` տեսեք-տեսեք՝ մենք հաշտ ենք, ժողովուրդն էլ՝ լուռ». Գարիկ Սահակյան

«Իրենց մեսիջ ուղարկել է պետք` տեսեք-տեսեք՝ մենք հաշտ ենք, ժողովուրդն էլ՝ լուռ». Գարիկ Սահակյան

Փաստաբան Գարիկ Սահակյանը գրել է. «Մեր «խելոքները» նոր անձնագրի դիզայն են մոգոնել՝ Խոր Վիրապ՝ առանց Արարատի։ Լավ, էսքան էժանանա՞լ։ Թվում է՝ հաջորդ քայլով մեծ պարիսպ է կառուցվելու, որ Արարատին չնայենք, Արարատին նայող տներն էլ միանգամից արժեզրկվելու են՝ անբարենպաստ view ունենալու պատճառով։
     Ինչո՞ւ Խոր վիրապի նկարը, այն էլ` առանց Արարատի, պատասխանը մեկն է, «մերոնք» սպասարկում են հակառակորդի շահն ու առաջնորդվում նրանց նարատիվներով, թե չէ, եթե ուզում է ընդգծել մեր դարավոր հավատքը, ապա նոր անձնագրում կարող էր լինել Մայր Աթոռը, որպես աշխարհում առաջին քրիստոնեական եկեղեցի (հաշվի առնենք, որ աշխարհում առաջինն ենք պետականորեն ընդունել քրիստոնեությունը), բայց դե որ ռակուրից էլ նկարեին, մեկ է Մայր աթոռից ցանկացած ռակուրսից ՝ Արարատը չկա ու չկա, որ զեղչեն, թաքցնեն, եթե կուզեք՝ ջնջեն, իսկ իրենց մեսիջ ուղարկել է պետք, թե տեսեք-տեսեք՝ մենք հաշտ ենք, ժողովուրդն էլ՝ լուռ ու հնազանդ։
     Ես հաշտ չեմ, ես չեմ լռում, ես խոսում եմ, արտահայտում իմ կարծիքը։ Արդարություն լինելո′ւ է, իսկական հայի տեսակը չի′մեռել»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *