Միացյալ Նահանգներն այլևս չի կարող «պայմաններ թելադրել» այլ երկրներին, այդ թվում՝ Իրանին, հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ռեզա Թալայ-Նիկը՝ հաղորդում է պետական հեռուստատեսությունը:
Նա հավելել է, որ Վաշինգտոնը «ստիպված կլինի հրաժարվել իր անօրինական և իռացիոնալ պահանջներից», որոնք առաջ է քաշում խաղաղ համաձայնության հասնելու համար:
Ավելի վաղ Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ավարտված չի համարում, քանի որ ռազմական իրավիճակը դեռ պահպանվում է: Նրա խոսքով՝ եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կրկին հարձակվեն ու սպառնան Իրանի անվտանգությանը, ապա հաստատ նախկինից ավելի կոշտ պատասխան կստանան: