Գերմանիայում կարող է կրճատվել ամերիկյան զորքերի թվաքանակը. Թրամփ

ԱՄՆ-ը դիտարկում է Գերմանիայում իր զորքերի թվաքանակը կրճատելու հնարավորությունը,
հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցցանցում գրառման մեջ։

«ԱՄՆ-ն ուսումնասիրում և քննարկում է Գերմանիայում իր զորքերի թվաքանակը
կրճատելու հնարավորությունը, ընդ որում՝ նախատեսվում է որոշումն ընդունել մոտ
ժամանակներս։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար
»,- գրել է Թրամփը։

Նախորդ
գրառումներից մեկում Թրամփը գրել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «չի
հասկանում՝ ինչի մասին է խոսում», եթե թույլատրելի է համարում միջուկային զենքի
հայտնվելը Իրանում: Այդ դեպքում, Թրամփի խոսքով, «ամբողջ աշխարհը կհայտնվի պատանդի»
կարգավիճակում։ «Ես հենց հիմա Իրանի նկատմամբ անում եմ այն, ինչ մյուս երկրները
կամ նախագահները պետք է անեին վաղուց։ Զարմանալի չէ, որ Գերմանիան այդքան վատ
վիճակում է տնտեսապես և ընդհանուր առմամբ»,- գրել էր նա։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *