
«Իմ մասնակցությամբ որևէ միջոցառմանը, եթե որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ: Եթե որևէ պաշտոնյա, վարչական ռեսուրսին ենթարկվելով, գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ»,- Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցել միջոցառումների և պատիժը կգործի նաև այն դեպքում, երբ վարչական ռեսուրսի կիրառմամբ որևէ մեկին արգելեն մասնակցել որևէ միջոցառման։