Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը հետընթաց է արձանագրել

Մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը հետընթաց է արձանագրել

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցում Հայաստանը հետընթաց է արձանագրել՝ 34-ից հայտնվելով 50-րդ տեղում:

Նշվում է, որ չնայած Հայաստանի տեղեկատվական դաշտի բազմազանությանը, նրա ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ։ Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, որոնք սնվում են ներքաղաքական լարվածությամբ, սահմանների անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի և Եվրոմիության միջև երկրի բարդ դիրքով:

«2018 թվականի «Թավշյա հեղափոխությունից» հետո ի հայտ են եկել բազմաթիվ նոր լրատվամիջոցներ, և անկախ լրատվական կայքերը, ինչպիսիք են CivilNet.am, Hetq.am, Factor.am և Azatutyun.am, հաջողությամբ զարգանում են և կատարում անկախ վերահսկողի (watchdog) կարևոր դեր, որը էական է ժողովրդավարության համար։

Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են ենթարկվել ճնշումների՝ իրենց խմբագրական քաղաքականության հարցում», – նշվում է զեկույցի մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *