Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը


Սպորտ


Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին լուրջ վնասվածք է ստացել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում, որն ավարտվել էր փարիզյան ակումբի՝ 5-4 հաշվով հաղթանակով:

«Ինչպես հայտնի է դարձել RMC Sport-ին, Հակիմիի մոտ ախտորոշվել է ծնկատակի ջլի պատռվածք: Նա բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը, սակայն եթե ակումբը դուրս գա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, մարոկկացի ֆուտբոլիստը կհասցնի ապաքինվել և պատրաստ լինել խաղին: Նրա մասնակցությունն աշխարհի առաջնությանը որևէ կասկած չի հարուցում»,- X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Ֆաբրիս Հոքինսը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ՊՍԺ – «Բավարիա» պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 6-ին՝ Մյունխենում: Այս զույգի հաղթողը եզրափակիչում ուժերը կչափի Մադրիդի «Ատլետիկոյի» և Լոնդոնի «Արսենալի» դիմակայության հաղթողի հետ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *