Մերցը Իրանին խորհուրդ է տալիս ժամանակ չձգել

Մերցը Իրանին խորհուրդ է տալիս ժամանակ չձգել

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել Իրանի կառավարությանը բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ հակամարտությունը լուծելու համար և «ժամանակ չձգել»։ Նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից և Գերմանիայից ամերիկյան որոշ զորքերի դուրսբերման սպառնալիքից հետո։
     Կանցլերը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ կոչ է արել «մեծացնել պատժամիջոցների ճնշումը Իրանի վրա, քանի որ եթե Հորմուզի նեղուցը մնա փակ, դա կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ բոլորի համար»։ «Հետևաբար, մեր ուղերձն այն է, որ Իրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, դադարի ժամանակ վատնել. չի կարելի թույլ տալ, որ շարունակի պատանդ պահել ամբողջ տարածաշրջանը, և, վերջին հաշվով, ամբողջ աշխարհը։ Իրանի ռազմական միջուկային ծրագիրը պետք է դադարեցվի։ Իսրայելի և տարածաշրջանում նրա գործընկերների դեմ այլևս հարձակումներ չպետք է լինեն», – ասել է Մերցը Ստորին Սաքսոնիայի Մյունստեր քաղաքում գտնվող ցամաքային զորքերի վարժական հրապարակ այցելության ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *