
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է վերացնել շոտլանդական վիսկիի մաքսատուրքերը Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի և թագուհի Կամիլայի` Միացյալ Նահանգներ կատարած այցից հետո։
«Ես վերացնում եմ վիսկիի մաքսատուրքերն ու սահմանափակումները՝ Շոտլանդիայի՝ Կենտուկիի հետ վիսկիի և բուրբոնի արտադրության ոլորտում համագործակցելու ունակության շնորհիվ, որոնք Շոտլանդիայի և Կենտուկիի համար շատ կարևոր երկու արդյունաբերություններ են»,- գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Նա նշել է, որ այդ որոշումը կայացրել է Չարլզ III-ի և նրա կնոջ պատվին։ «Թագավորն ու թագուհին ստիպեցին ինձ անել այն, ինչ ոչ ոք չէր անի առանց հարցնելու», – հավելել է ամերիկացի նախագահը։
ԱՄՆ-ն 10% մաքսատուրք է սահմանել բրիտանական ապրանքների վրա։ Շոտլանդացի պաշտոնյաները փորձել են համոզել բրիտանական կառավարությանը` վերացնել վիսկիի մաքսատուրքերը, հաղորդում է The New York Times-ը։ Շոտլանդիան արտահանում է իր վիսկիի արտադրության 90%-ը։ ԱՄՆ-ն նրա ամենամեծ շուկան է։