Միլլի Մեջլիսը որոշում է ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրոխորհրդարանի հետ

Միլլի Մեջլիսը որոշում է ընդունել դադարեցնել համագործակցությունը Եվրոխորհրդարանի հետ

Ադրբեջանը դադարեցնում է համագործակցությունը Եվրոպական խորհրդարանի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համապատասխան դրույթն արտացոլված է Միլլի Մեջլիսի լիագումար նիստում քննարկված որոշման նախագծում: Որոշման նախագիծը դրվել է քվեարկության և ընդունվել։

Եվրոպական խորհրդարանն ապրիլի 30-ին ընդունել էր բանաձև, որով դատապարտել էր Ադրբեջանում հայ ռազմագերիների, պահվող անձանց և պատանդների անարդար կալանքը, պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը։ Խորհրդարանը նաև վերահաստատել էր իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *