Հրապարակվել են Թրամփի դեմ մահափորձի նոր կադրերը (տեսանյութ)

Հրապարակվել են Թրամփի դեմ մահափորձի նոր կադրերը

ԱՄՆ դատախազությունը հրապարակել է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի տեսագրությունը։ Կադրում երևում է այն պահը, երբ զինված տղամարդը փորձում է մտնել ներս: Մոտ վեց րոպե տևողությամբ տեսանյութը ներառում է տարբեր օրերի նկարահանված կադրեր։ Երևում է, որ տղամարդը քայլում է այն հյուրանոցի միջանցքով, որտեղ հաջորդ երեկոյան անցկացվելու էր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքը։ Ավելի ուշ երևում է, թե ինչպես է նա զննում հյուրանոցի մարզասրահը։ Նշվում է, որ նա դեպքից մեկ օր առաջ ստուգել է հյուրանոցում իրավիճակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *