
«Ես հաշվել եմ` մոտավորապես 70-ից ավել Արարատի նկար կա նոր անձնագրի մեջ, բոլոր տեղերում զինանշանն է Արարատով տեղադրված»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ֆանտոմային ցավերի վրա փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել։ Ես, օրինակ, ծանր եմ տանում, որ 44-օրյա զոհերի թիվը ավելացնում են․․․»,- հավելեց ԱԺ նախագահը։
Անդրադառնալով քննադատություններին, որ իշխանությունն ուրանում է Ցեղասպանությունը, Սիմոնյանը նշեց․ «Ո՞նց ենք ուրանում, Հայաստանի Հանրապետությունը այս ժամանակահատվածում բոլոր քայլերն արել է․․ Ուրացման որևէ օրինակ չեն կարող բերել, ուրացման։ 1915 թվականին, 44-օրյա պատերազմի ժամանակ բոլոր զոհերը եղել են մի բանի մասին, որ հայը պետք է ապրի։ Մենք ուզում ենք, որ հայը ապրի, ՀՀ-ն լինի հավետ, ուժեղ, ունենա լավ հարաբերություններ իր հարևանների հետ»,- նշել է Սիմոնյանը։