
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումները հաստատել են նրա ցանկությունը՝ «պատժել» եվրոպական երկրներին, գրում է Politico-ն։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ԵՄ-ից մեքենաների և բեռնատարների վրա 25% մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին՝ հիմնավորելով, որ ԵՄ-ն չի կատարում ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրերը։
Բացի այդ, Փենթագոնի խոսնակը հաստատել էր՝ մեկ տարվա ընթացքում Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորականների դուրս բերման որոշումը։