
Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․ «Նիկոլ ջան, տեսնում ես չէ՞, որ նույնիսկ երբ մարդը փորձում է իր միտքը ձևակերպել հստակ ու հասկանալի, միևնույն է՝ շատերը չեն ընկալում ասվածի իրական իմաստը։ Մարդկանց մեծ մասը ատում է քեզ։ Ես գրեցի, որ պատրաստվում եմ քեզ սատարել, բայց դա բառացի աջակցություն չէր, այլ փորձ՝ մարդկանց աչքերը բացելու, ցույց տալու, թե ինչ կարող է իրականում սպասել նրանց։ Ցավալին այն է, որ շատերը ոչ միայն չփորձեցին հասկանալ ասվածի խորքը, այլ նույնիսկ չկարդացին ամբողջությամբ՝ միանգամից արձագանքելով մակերեսային մակարդակում։
Իմ ասածի բուն իմաստը մեկն էր՝ որ քեզ սատարողները մի պահ կանգ առնեն, մտածեն ու գնահատեն այն, ինչ արդեն տեղի է ունեցել։ Հասկանան, թե քո իշխանության տարիներին ինչ ճակատագիր ունեցավ Արցախը և արցախցիները, և փորձեն պատկերացնել՝ արդյոք նույնը չի կարող կրկնվել նաև իրենց հետ, եթե ամեն ինչ շարունակվի նույն կերպ։ Ես ուզում էի, որ մարդիկ սթափվեն ոչ թե հետո, երբ արդեն ուշ կլինի, այլ հիմա, երբ դեռ հնարավոր է ընտրություն կատարել։
Բայց, ցավոք, արձագանքների մի մասը ցույց տվեց, որ մարդիկ հաճախ չեն փորձում խորանալ, չեն ուզում տեսնել ենթատեքստը, այլ նախընտրում են արագ եզրակացություններ անել։ Այդ պատճառով էլ ես ստիպված եղա ջնջել գրառումս, քանի որ որոշ մարդիկ իսկապես հավատացին, թե ես անկեղծորեն աջակցում եմ քեզ, և ամբողջովին սխալ հասկացան ասածս։
Քիչ մնաց ինձ ազգի դավաճան հանեին։
Իսկ իմ իրական կարծիքը այն է, որ Փաշինյանին սատարող մարդիկ կամ հայ չեն կամ մոլորված են»։