շԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Այս մասին հայտնել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը չեխական լրատվականին տված հարցազրույցում։
Նշենք, որ Սա կլինի Ուկրաինայի ղեկավարի առաջին այցը Հայաստան:
Աղբյուրը հայտնել է նաև, որ Չեխիայի վարչապետն ու Ուկրաինայի նախագահը մայիսի 3-ին Հայաստանում բանակցություններ կանցկացնեն։
Օրեր առաջ ABC Media-ին արտգործնախարարությանը խնդրել էր մեկնաբանել Զելենսկիի Հայաստան հնարավոր այցը։ Գերատեսչությունը սակայն ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել էր տեղեկությունը։