Լիբանանի բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 2659-ի

2026 թվականի մարտի 2-ից մինչև մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 2659-ի․ այս մասին հայտնել են երկրի Առողջապահության նախարարությունից։

X սոցցանցում տարածած հայտարարության համաձայն՝ տուժել է 8183 մարդ։

Նշենք, որ ապրիլի 16-ին Լիբանանն ու Իսրայելը հայտարարել են հրադադարի հաստատմա մասին, որն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ի կեսգիշերին․ չնայած դրան՝ ՑԱԽԱԼ-ը շարունակում է հարվածել Լիբանանի հարավային բնակավայրերին՝ «Հըզբոլլահ»-ի մարտիկներին սպանելու պատրվակով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *