Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անվտանգության ամենահուսալի երաշխիքը խաղաղությունն է։ Վարչապետն այդ մասին ասել է Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ամեն երկիր պետք է ունենա իր ներսում անվտանգության համակարգերը, բայց ինչքան լայն է անվտանգության ընկալումը, այնքան ավելի լավ։ Հիմա, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անվտանգության երաշխի՞ք է, թե՞ երաշխիք չէ։ Իհարկե, երաշխիք է։ Այդ խաղաղությունն ու՞մ միջև է կնքվել՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Նրանք ո՞ւմ համար են այդ խաղաղությունը կնքել, յուրաքանչյուրը իր համար, բայց յուրաքանչյուրը իր համար դա կնքելով՝ անվտանգության որոշակի լծակ են ստեղծել նաև դիմացինի համար»,-համոզմունք հայտնեց Փաշինյանը։