ՔՊ-ն սարսափում է, որ Մակրոնի ականջը կարող է ընկնել բռնապետական իրականությունը և եվրոպական անգործությունը. Հովհաննես Իշխանյանը՝ իր ձերբակալության մասին

Հովհաննես Իշխանյանին ու Հայկ Դորունցին ազատ են արձակել:

Այս մասին հայտնում է Իշխանյանը՝ Ֆեյսբուքի գրառմամբ, որում նա նշել է, որ իրենց անհիմն են ձերբակալել, երբ արտեն տուն գնալիս են եղել:

«Աբովյան իջնելուց զգույշ կլինեք. դեմոկրատ ոստիկանները հավաքում, տանում են:

Հատկապես զգույշ կլինեք, եթե քաղբանտարկյալների, եկեղեցու իրավունքների, սահմանադրությունը ոտնահարելուն ու արցախցիների իրավունքներից զրկելուն եք դեմ:

ՔՊ-ն սարսափում է, որ Մակրոնի ականջը կարող է ընկնել բռնապետական իրականությունը և եվրոպական անգործությունը:

Ինձ ու Հայկ Դորունցին նոր անհիմն տարան, երբ արդեն տուն էինք գնում: Այ, տենց սարսափած են»:

Ավելի վաղ Oragir.Newsհայտնել էր, որ Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել Աբովյան փողոցից, որտեղ էլ ռեստորաններից մեկում ճաշում էին Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *