
«Ակցիայի ժամանակ եռագույնով փուչիկներ պետք է օդ բարձրացնեինք: Նոր զանգեց այդ խանութի աշխատողն ու հայտնեց, որ ոստիկաններ են այցելել ու զգուշացրել, որ պատվերը չեղարկված է և ոչ մի փուչիկ չուղարկեք։ Այ սա է մեր ժողովրդավարությունը»,- Մարզահամերգային համալիրի մոտ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է ակցիայի մասնակից Ալվարդ Զաքարյանը։ «15 րոպե առաջ էի պատվիրել, ապշել կարելի է, ինչքան օպերատիվ են աշխատում, երանի բոլոր հարցերում մեր ոստիկանությունն այսպես օպերատիվ աշխատերլ»,- նշել է նա։