Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը. քննարկել է TRIPP–ը (տեսանյութ)

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը. քննարկել է TRIPP–ը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ», ինչպես նաև TRIPP նախագծերի իրականացման շուրջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *