
ԱՄՆ զինվորականներին իրավունք է տրվել հարվածներ հասցնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավերին և հրթիռային դիրքերին՝ եթե դրանք սպառնալիք ստեղծեն Հորմուզի նեղուցում գտնվող նավերի համար։ Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով Վաշինգթոնի վարչակազմի ներկայացուցչին։
«Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների համար ուժի կիրառման կանոնները փոխվել են, և նրանք իրավունք են ստացել հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցով անցնող նավերի սպառնալիքի անմիջական աղբյուրներին, ինչպիսիք են ԻՀՊԿ արագընթաց նավերը կամ իրանական հրթիռային դիրքերը», – գրել է նա X սոցիալական ցանցում։