«ԱՄՆ ԶՈՒ-ն իրավունք է ստացել հարվածելու ԻՀՊԿ-ի նավերին՝ Հորմուզի նեղուցում գտնվող նավերին սպառնալու դեպքում»․ #Axios

«ԱՄՆ ԶՈՒ-ն իրավունք է ստացել հարվածելու ԻՀՊԿ-ի նավերին՝ Հորմուզի նեղուցում գտնվող նավերին սպառնալու դեպքում»․ #Axios

ԱՄՆ զինվորականներին իրավունք է տրվել հարվածներ հասցնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավերին և հրթիռային դիրքերին՝ եթե դրանք սպառնալիք ստեղծեն Հորմուզի նեղուցում գտնվող նավերի համար։ Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով Վաշինգթոնի վարչակազմի ներկայացուցչին։

«Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների համար ուժի կիրառման կանոնները փոխվել են, և նրանք իրավունք են ստացել հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցով անցնող նավերի սպառնալիքի անմիջական աղբյուրներին, ինչպիսիք են ԻՀՊԿ արագընթաց նավերը կամ իրանական հրթիռային դիրքերը», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *