«Իրանի դեմ ագրեսիան պառակտում է մտցրել ԱՄՆ-ի դաշնակիցների շարքերում»․ Բաղայի

«Իրանի դեմ ագրեսիան պառակտում է մտցրել ԱՄՆ-ի դաշնակիցների շարքերում»․ Բաղայի

Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ռազմական ագրեսիան Իրանի դեմ պառակտում է մտցրել Վաշինգթոնի եվրոպական դաշնակիցների շարքերում։ Նման կարծիք է հայտնել Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«ԱՄՆ-ի անխոհեմ և անօրինական հարձակումն Իրանի վրա ունեցել է հեռահար հետևանքներ, այդ թվում՝ պառակտում և անհամաձայնություն նախկինում ԱՄՆ-ի դաշնակից համարվող երկրների միջև։ Կարծում եմ՝ ամերիկյան պաշտոնյաներին զայրացրել է այն, որ գերմանական պաշտոնյաները ընդունել են, որ ԱՄՆ-ի ներգրավումն Իրանի դեմ պատերազմում Եվրոպայի համար բերել է հսկայական ծախսեր, և որ այդ գործողություններն իրականացվել են առանց որևէ հիմնավորման», – ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։

Բաղային նշել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպան սկսի վարել սեփական անկախ արտաքին քաղաքականությունը՝ առանց ԱՄՆ-ի վրա հենվելու, հատկապես Իրանի հետ կապված հարցերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *