«Երկրի ժամը» 2026 Երևանում․ համերգ մոմերի լույսի ներքո Հանրապետության հրապարակում

«Երկրի ժամը» 2026 Երևանում․ համերգ մոմերի լույսի ներքո Հանրապետության հրապարակում

2026թ․ մարտի 28-ին` ժամը 20:30-21:30-ը, ամբողջ աշխարհում կանցկացվի «Երկրի ժամը»։ Աշխարն այն կտոնի արդեն 20-րդ անգամ։ 

Այս օրը աշխարհի հազարավոր քաղաքներ, համայնքներ և միլիոնավոր մարդիկ ամեն տարի իրենց աջակցությունն են հայտնում Երկիր մոլորակին՝ մեկ ժամով անջատելով լույսերը կամ կատարելով շրջակա միջավայրի համար որևէ օգտակար քայլ։  

Երևանում «Երկրի ժամը» կընթանա երաժշտական միջավայրում։ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) hայաստանյան մասնաճյուղը Candlenight Concerts-ի հետ համագործակցությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կանցկացնի հատուկ բացօթյա միջոցառում։ Միջոցառման նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը բնապահպանական խնդիրների, կայուն կենսակերպի և բնությունը պահպանելու մեր ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ։
 
Ժամը 20:30-ին, Հանրապետության հրապարակում կանջատվեն լույսերը և մասնակիցներին կսպասվի յուրահատուկ երաժշտական մթնոլորտ, որը կմիավորի մարդկանց բնության հանդեպ հոգատարության և միասնականության գաղափարի շուրջ։

2007 թվականից սկսած՝ «Երկրի ժամը» նախաձեռնությունը հայտնի է դարձել մոլորակին աջակցելու խորհրդանշական «լույսերն անջատելու» գործողությամբ։ «Տարիների ընթացքում մենք զարգացրել ենք մեր գործունեությունը, նոր շունչ հաղորդել շարժմանը և մեր առաքելությանը՝ ստեղծելու Երկրի համար ամենամեծ ժամը։ 2026թ․ մենք կնշենք մեր 20-ամյակը՝ տոնելով աշխարհի տարբեր համայնքների կողմից իրականացված հավաքական գործողությունների և պատմությունների երկու տասնամյակը», – նշված է նախաձեռնության պաշտոնական կայքում։ 

Մարտ 28, 2026 at 19:04

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *