Բուլղարիայում Պորտուգալիայի դեսպան Անա Մարիա Ռիբեյրա դա Սիլվայի մարմինը հայտնաբերվել է Սոֆիայում գտնվող նրա բնակավայրում։
Ըստ ԶԼՄ-ների՝ 66-ամյա դիվանագետը չի ներկայացել աշխատանքի, որից հետո դեսպանատան աշխատակիցները նրան գտել են տանը՝ մահացած։ Մահվան հավանական պատճառը սրտի կաթվածն է։
Նա Բուլղարիայում Պորտուգալիայի դեսպանն էր 2020 թվականի դեկտեմբերից։