
Մեկնարկել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: «Ողջունում եմ այս պատմական իրադարձության առիթով: Մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ ունենք ընդհանրական դիրքորոշումներ, ձևավորված ըմբռնում, սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ է առկա, որպեսզի կենտրոնանանք օրակարգի իրագործման վրա»,- իր խոսքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: