«Եթե ընդունեն մեզ ԵՄ անդամ, ուրախ կլինենք, եթե չընդունեն, բոլոր դեպքերում կլինենք շահած դիրքերում». Նիկոլ Փաշինյան

«Եթե ընդունեն մեզ ԵՄ անդամ, ուրախ կլինենք, եթե չընդունեն, բոլոր դեպքերում կլինենք շահած դիրքերում». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդես են գալիս հայտարարություններով: «Մենք հասկանում ենք, որ որևէ երկիր չի կարող ԵՄ լիիրավ ու լիարժեք անդամ դառնալ՝ առանց ԵՄ ստանդարտներին համապատասխանելու, հետևաբար՝ մեր առաջնային խնդիրն է նախ համապատասխանել այդ ստանդարտներին: Երբ լիարժեք համապատասխան կլինենք ԵՄ ստանդարտներին, այդ ժամանակ կամ մեզ կընդունեն ԵՄ… ԵՄ-ն ինքը պետք է որոշում կայացնի, կարող է նաև որոշում կայացնել, որ այլևս չի ընդլայնվում, բայց եթե ընդունեն մեզ ԵՄ անդամ, ուրախ կլինենք: Եթե չեն ընդունի, բոլոր դեպքերում կլինենք շահած դիրքերում, քանի որ ՀՀ-ն կլինի եվրոպական ստանդարտներին համապատասխանող երկիր»,- ասել է ՀՀ վարչապետը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *